Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
Առաջին մասն՝ այստեղ։
«Ռուս-ադրբեջանական հակամարտության հերթական փուլը մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումներին զուգահեռ։ Ռուսաստանում հասկացել են, որ Հարավային Կովկասում իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից և տարածաշրջանը, որը Մոսկվան համարում է կենսական շահերի գոտի, անցնում է Թուրքիայի վերահսկողության տակ։
Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը հաղթել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար 2020թ. նոյեմբերից սկսված պայքարում։ Հիմա արդեն դժվար է ասել։ Մոսկվայում կարծում էին, թե Արցախի հարցում Ադրբեջանին չխոչընդոտելով, ապա նաև Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրելով՝ Հարավային Կովկասում ապահովել են իրենց թիկունքի անվտանգությունը և հանգիստ կարող են զբաղվել Ուկրաինայի խնդիրներով։ Սակայն ուկրաինական ճակատում ռուսական կողմի ամեն ձախողում Ադրբեջանը մշտապես օգտագործել է Հարավային Կովկասում ռուսական շահին թիկունքից հարվածելու համար։ Արդյունքում՝ մենք կորցրել ենք Արցախը, իսկ Ռուսաստանը՝ Հարավային Կովկասում իրավիճակ թելադրելու իր կարողությունը։ Ինչպես ասվում է՝ օձը տաքացնողին է կծել։
Զատուլինի և բազմաթիվ ռուս փորձագետների այսօր հնչող հայտարարություններն այն մասին, թե «Ղարաբաղը որպես աղյուս հանեցին Անդրկովկասի շենքից, և ամեն ինչ փլուզվեց», չափազանց ուշացած են։ Ռուսաստանի քաղաքական էլիտան ու փորձագիտական շրջանակները պարզապես ապշել են, երբ վերջապես գիտակցել են տեղի ունեցած աղետի մասշտաբները։ Աղետ, որը նրանք նույնպես նախընտրում էին չնկատել։ Սակայն հիմա, երբ Ալիևն ու Էրդողանը՝ առանց Ռուսաստանի կարծիքը հարցնելու Նիկոլին կանչում են Ստամբուլ և պարտադրում միջանք հանձնել թուրք-ադրբեջանական դաշինքին, իսկ Նիկոլն էլ՝ կրկին առանց Ռուսաստանի դիրքորոշման հետ հաշվի նստելու համաձայնվում է, Մոսկվան այլևս չի կարող չնկատել ստեղծված իրողության ողջ դրամատիզմը։
Կարծում եմ՝ Հարավային Կովկասում առաջացած մարտահրավերներին վերջապես արձագանքելու որոշումը թելադրված է եղել նաև այն հանգամանքով, որ Կրեմլում փոխվել են մեր տարածաշրջանի պատասխանատուները։ Նոր թիմը, ըստ երևույթի, որոշել է զբաղվել ոչ միայն Հարավային Կովկասում կուտակված խնդիրներով, այլև Ռուսաստանում գործող ադրբեջանական հինգերորդ շարասյան հարցերով։ Կստացվի, թե ոչ՝ կրկին պարզ չէ։ Հարց է նաև, թե որքանով հետևողական կլինի նոր թիմը։ Բայց, ամեն դեպքում, այսօր մենք հենց այդ գործընթացի ականատեսն ենք։
Շարունակելի...»։