Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Մենք Մեղրիում ենք, Մեղրին Հայաստանի ամենահարավային շրջանն է և Մեղրին չունի այն խնդիրները, ինչ ունեն Հայաստանի մյուս շրջանները, ի դեմս գործազրկության և տնտեսական խնդիրների, և ապագա Հայաստանում նա ունենալու է շատ մեծ տնտեսական դեր, ունենալով այսպիսի սահմանակից երկիր, ինչպիսին է Պարսկաստանը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս տարածաշրջանը լինելու է միշտ հարուստ, լինելու է միշտ զարգացող, և մենք ունենք այստեղ ոչ այնքան գործազրկության խնդիր, որքան աշխատողների խնդիր։ Նաև առաջարկն է, որպեսզի այստեղ ստեղծվեն հատուկ բնակարանային, ներդրումային պրոյեկտներ, որպեսզի պետությունը աջակցի մարդկանց այն գոտիներից, որտեղ կա մեծ գործազրկություն, տեղափոխվել Մեղրու տարածաշրջան։
Դա կլուծի երկու հարց՝ անվտանգային, որ տարածաշրջանը ավելի բազմամարդ և շատ հայ կապրի այստեղ, և երկրորդը տնտեսական, քանի որ ակտիվ զարգացող ռեգիոնում շատ կա աշխատող ուժի կարիք։
Կուզեինք պատմել, թե ինչ ենք մենք առաջարկում Մեղրիի համար։ Առաջինը էներգետիկ բարտերի ծրագիրն է, որի արդյունքում Հայաստանը ներմուծում է գազ։ Մեղրիում կստեղծվեն ջերմաէլեկտրակայաններ «Ման» ընկերության տեխնոլոգիաներով, մինչև 300 միլիոն դոլար ներդրումով և գազը վերամշակելով մենք կկարողանանք այն վերավաճառել որպես էլեկտրականություն Պարսկաստանին։
Հայաստանը այսօր դա անում է, բայց քանի որ օդային գծերի տարողունակությունը քիչ է, մենք առաջարկում ենք դա անել Մեղրիում, որպեսզի ոչ գազի խողովակի, ոչ օդային գծերի խնդիր չունենանք»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։