Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Որքանով որ հասցրել եմ ծանոթանալ ձեր նշած նյութին, կարող եմ ասել, որ այն, բնականաբար, իրականության հետ որևէ առնչություն չունի, դրա միակ նպատակն արատավորելն ու շատ պրիմիտիվ սև քարոզ անել է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մայիսի 21-ին, մամուլիս ասուլիսում ազատամարտիկ Թերեզա Ասատրյան-Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար իրեն 4000 դոլար գումար են առաջարկել:
«Նրա խոսքը պարզապես բառերի կույտ էր, հրապարակայնորեն նման հայտարարության համար նշված անձի խոսքում որևէ միտք, պնդում, հստակություն, կամ կոնկրետություն չկար: Ամեն դեպքում ասեմ, որ մենք ձեռնարկելու ենք որոշակի իրավական գործընթաց՝ այդ թվում զրպարտության և վիրավորանքի մասով, քանի որ նա հնչեցրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ դրանով իսկ փորձելով տպավորություն թողնել, աղմուկ բարձրացնել: Ավելացնեմ նաև, որ նմանատիպ բոլոր հայտարարություններին մեր կողմից հետևելու են իրավական գործընթացներր: Սրանում, թող բոլորը վստահ լինեն»,- ասաց Վարդևանյանը: