Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ և իր միասնականությունը պահել ամուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն լրագրող Դիեգո Կարամանուկյանի հետ զրույցում այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
«Մենք փոքր ազգ ենք, պատմության ընթացքում շատ բան ենք կորցրել՝ նույնիսկ հայրենիք, պետականություն, սակայն մենք չենք կորցրել մեր ինքնությունը, մեր պատկանելիությունը: Եվ մեր ինքնության, և մեր պատկանելիության տարրերը մեր հոգևոր, բարոյական, ազգային, մշակութային արժեքներն են ու ավանդությունները: Մենք կոչված ենք մեր հայրերի ավանդություններին ամուր կառչած մնալ»,- ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ հայ ազգն այսօր գտնվում է ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր և ճակատագրական փուլում:
«Այս տագնապների դեմ հիմնականը և առաջնահերթը մեր ժողովրդի միասնականությունն է: Եթե նայենք մեր պատմությանը, մեր ժողովրդի ամենաճակատագրական պահերին՝ իրար թշնամի նախարարները կողք կողքի են կանգնել և պաշտպանել հայրենիքը և ազգը, օրինակ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ»,- նշել է Արամ Ա-ն:
Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայությամբ երաշխավորել հայ ժողովրդի միասնակությունը:
«Այս գծով ես միշտ իմ պատրաստակամություն հայտնել եմ՝ թե անձնական խոսակցության ճանապարհով, թե հրապարակային ճանապարհով: Այս վերջին շրջանում խորհրդակցություններ են եղել( խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին է- խմբ.), երկու վեհափառ հայրապետների միջև մնայուն խորհրդակցություն կա այս գծով և այդ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. պետք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խոսենք, մեր տեսակետները դառնան ավելի հստակ: Մանավանդ հասարակական մոտեցումը ձևավորելու իմաստով կարևոր են այս խորհրդակցությունները քաղաքական պատասխատուների հետ, նաև ընդդիմադիրների հետ: Կարծում եմ, որ այս հարցում կարևոր դեր ունեն Արցախի և սփյուռքի ղեկավարները»,- շեշտել է Արամ Ա-ն: