|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային զարգացող ուղղություններից է, և որպես առանձին բնակավայր հատկորոշումը կարեւորվում է բոլոր զբոսաշրջային ուղեցույցներում ևս:
Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական առաջարկը ծախսերի, ինչպես նաև համահարթեցման դոտացիայի բաշխման առումով էական ազեցություն չի ունենա:
«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Ղազարյանն էլ հարց բարձրացրեց, ըստ որի՝ նմանատիպ շատ համայնքներ կան, հետևաբար՝ այս մոտեցումը ինչո՞ւ չի կիրառվում նաև դրանց մասով:
Մանրամասն՝ տեսանյութում։