|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սրբազան պայքար տելեգրամյան էջից տեղեկանում ենք, որ ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Ըստ մեզ հասած լուրերի՝ այդ գործը համակարգում է Աշոտ Մկրտչյան անունով ոմն մեկը, ով իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէ։ Ձևավորվող խմբերը նույնպես որևէ առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ։ Ասել է թե՝ ստեղծվում են ապօրինի ջոկատներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին։
Մենք կճշտենք այս ջոկատների մասին ստացված տեղեկությունները և նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում, անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին նույնպես զբաղվել այս տեղեկություններով և կանխել քաղաքական իշխանությունների ապօրինի ու սադրիչ բնույթի գործունեությունը։