կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 08:15
Առանց Կատեգորիա

Վերջին դեպքերն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների․ տղամարդիկ ջոկատներ են կազմում. «Հրապարակ»

Վերջին դեպքերն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների․ տղամարդիկ ջոկատներ են կազմում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձություններն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների։ Մի քանի շաբաթ է՝ արցախցի տղամարդիկ ջոկատներ են կազմում եւ հերթափոխով հսկում սահմանները։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս տեղեկությունը․

«Այո, ստեղծվել են, եւ գիտե՞ք ինչու, ինչո՞ւ 30 տարի նման բան չկար, 16-ին ինչո՞ւ չկար, որովհետեւ այն ժամանակ յուրաքանչյուր արցախցի գիտեր, որ կա ՀՀ իշխանություն, որն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Իսկ հիմա արցախցին հասկանում է, որ ինքն է իր անվտանգության երաշխավորը՝ իհարկե, մեր բարեկամ ռուս խաղաղապահների հետ․․․ Մենք բոլորից շատ ենք խաղաղություն ուզում, բայց գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմ ու ոչնչացում են բերել միայն, մենք պատրաստ ենք դեմ դուրս գալ իրենց օրակարգին՝ պաշտպանվել, ինքնապաշտպանվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում