|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցում և նրա հոգևոր կենտրոն Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Էջմիածնում գտնվող նրա հոգևոր կենտրոնի շուրջ», – նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք մեզ համար բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրինականության և կայուն զարգացման ապահովմամբ։
Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում կիրառել ժողովրդավարական արժեքները, հավատացյալների զգացմունքների նկատմամբ հարգալից լինել և հետևել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված կրոնական ազատության սկզբունքներին նվիրվածությանը», – ասել են ՌԴ ԱԳՆ-ում։