|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանը շարունակում է ուշադիր հետևել սահմանին տիրող իրավիճակին զինվորականների և սահմանապահների միջոցով․ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին սահմանին լարվածությունը վերացվել է Ռուսաստանի արդյունավետ միջնորդությամբ, այժմ շփումներ են իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։
«Այժմ հատուկ ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը»,- նշել է նա:
«Մենք անում ենք հնարավորը, որպեսզի քայլեր ձեռնարկենք տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար: Այժմ հատուկ ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: