|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
«Հանդիպումը պետք է կայանա հինգշաբթի օրը, Նյու Յորքի ժամանակով կեսօրին»։
Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը, ուստի հանդիպմանը կարող են մասնակցել մի քանի պատվիրակությունների ղեկավարներ։
Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։