Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Էջմիածինը բոլորիս համար հոգևոր սնունդ ստանալու կենտրոն է. բոլորը, ովքեր այսօր մասնակցել են Եկեղեցու դեմ արշավին, իրենց երեխաներին կնքում են առաքելական եկեղեցում, ամուսնանում են առաքելական եկեղեցում։ Այս մասին Մայր Աթոռի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով եկել էր աջակցելու եկեղեցուն։
«Ես հասկանում եմ, որ հրամաններ են կատարում, բայց կան կարմիր գծեր, որոնք ճիշտ չի անցնել, Էջմիածին գալը ճիշտ չէ։ Էջմիածինը քրեական տարածք չի, որ գան ու փորձեն մարդկանց ձերբակալել։ Մենք բազում անգամ ասել ենք՝ ձև կա, մոտեցումներ կան, պետք է հարգել մեր մեծերին ու մեր ինստիտուտները։ Եթե մենք չհարգենք, ո՞վ է հարգելու։ Մենք խաղաղ բոլոր հայերով պետք է խաղաղ ձևով ցույց տանք, որ համաձայն չենք այս մոտեցմանը, սա սիրուն մոտեցում չէ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։