Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի միջև ձևավորվող համագործակցությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաև Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի անդամներին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կալիֆոռնիայի հայ համայնքի կյանքին և նրա կարևոր ներդրմանը նահանգի զարգացման գործում:
Իր հերթին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի խոսնակ Ջոն Փերեզը շնորհակալություն հայտնեց հայոց հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով այցի նպատակին և Հայ Եկեղեցու դերակատարությանը համայն հայության կյանքում: