կարևոր
5800 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-24 13:46
Հասարակություն

Ուրախալի է, որ հավատացյալ հայորդիներն ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ էջմիածին․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքված են քաղաքացիներ, հանրային ու քաղաքակն գործիչներ՝ ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:

Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ուրախալի է, որ հավատացյալ հայորդիները ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, հաճելի է տեսնել յուրաքանչյուրին այստեղ, ավելի հաճելի կլինի, որ հավաքը լինի աղոթական հավաք։ Բոլորին կարող եմ հրավիրել բաց խորան միասին աղոթենք  մեր ագզի, հայրենիքի համար, որ այս պահին իրապես աջակցության անհրաժեշտություն ունի, մեր հավատացյալների, յուրաքանչյուրիս համար»,-ասաց նա ։

Մանրամասն՝ տեսանյութում։