|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է:
Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեւորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել: Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն:
Հայտնի է, որ Կարապետյանը Վեհափառի մոտ ընդունելությունից հետո հենց Էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել NEWS.am-ի թղթակցին: Նա փորձում է արմատական տրամադրված հոգեւորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել-հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է: