Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը կոշտ քննադատեց իշխանություններին՝ ընդգծելով, որ արդարադատությունը նրանց համար գործիք է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Նա ընդգծեց, որ իշխանությունը որևէ վստահություն չի ներշնչում համագործակցության համար և հանձնաժողովների աշխատանքը անվանեց շոու։
Հակոբյանը նշեց, որ իրենց շարժումն արդեն ունի դատական հաղթանակներ՝ մասնավորապես կարմիր գծերի ապօրինի թանկացման դեմ, և խոստացավ շարունակել պայքարը այդ ու նմանատիպ խախտումների դեմ։ Նա ընդգծեց, որ իշխանությունները պատժում են իրենց նկատմամբ քննադատություն հնչեցնող բարերարներին ու ընդդիմադիրներին, մինչդեռ իրական խախտումների համար պատասխանատվություն չեն կրում։
Եզրափակելով՝ նա հայտարարեց, որ իշխանության ժամանակը մոտենում է ավարտին, և կեղծ բարեպաշտությամբ այլևս հնարավոր չէ մարդկանց մոլորեցնել։
Մանրամասն՝ տեսանյութում։