|
Փոխարժեքներ
21 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
«Հրապարակ» թերթը գրել է.
Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ընդդիմության առաջնորդներին կալանավորելով՝ դաժանորեն պատժել է նրանց, որ բանտում գտնվող քաղաքական գործիչները տառապում են, ծանր հոգեվիճակում են: ՔԿՀ-ում գտնվելն իրոք ծանր բան է, բայց, պարզվում է, նրանք պատվով են տանում այդ փորձությունը, չեն տրտնջում եւ անգամ կատակում են: Պատմեցին` երբ Գագիկ Ծառուկյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելած փաստաբանը պատրաստվել է հեռանալ, Ծառուկյանն ասել է․ «Մեղքս գալիս ա քեզ, էսա` դուրս ես գալու, ընկնես պրոբկեքի մեջ, 2 ժամ հետո նոր տուն հասնես, իսկ ես էսա գնալու եմ՝ իմ խցում թեյ խմեմ, պառկեմ` հեռուստացույց նայեմ, հանգստանամ»։