Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր է՝ Սյունիքում ենք։ Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, մարզից եւ դրսից, զանգում են, գալիս են, հանդիպում են, վախեցնում են, ահաբեկում են մարդկանց, որ չգան մեզ հետ հանդիպման։ Վախի մթնոլորտն այս ապիկարները փորձում են տարածել ամենուր։ Ամոթ է սրանցից վախենալը։ Այսօր ամենախիզախները կանգնում են մեր կողքին, չեմ ընդունում, որ ասում են՝ մենք կարող է գանք, բայց վաղը մեզ աշխատանքից կազատեն։ 3 տարի է՝ գոռում են կոռուպցիա։ Կասե՞ք մի դեպք, երբ ինչ-որ մեկը դատապարտվել է կոռուպցիայի համար։ Այդպիսի նախադեպ չկա․ սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նա ասաց, որ դաշինքի առաքելությունն է երկիրը հանել այն վիճակից, որին հասցրեց այսօրվա իշխանությունը։
«Հայաստան» դաշինքը եկել է, որպեսզի փրկի պետականությունը, պետությունը։ Ինձ Մեղրիում ծանոթներիցս մեկը հանդիպումից հետո հարցրեց՝ սա աթոռի կռիվ չի, չէ՞։ Գիտե՞ք պատասխանը որն է՝ մենք, որ հիմա այստեղ նստած ենք, մեր աթոռները շատ հարմարավետ են, քան այսօրվա իշխանության աթոռները։ Եթե այս ճանապարհի վրա կանգնել ենք, ուրեմն մենք ունենք ապացուցելու բան»,- ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում