|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ծրագրային հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քվեարկության պահին արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկելը սահմանադրական իրավունքների ոտնահարում է:
«Այն փաստը, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում բնակվող կամ քվեարկության պահին արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվել են քվեարկելու իրավունքից, մեր սահմանադրական իրավունքների ոտնահարումն է և անհրաժեշտ է պարզել, թե ով է կայացրել նման որոշում և ինչ հանգամանքներում:
Համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերին պետք է հնարավորություն տրվի օգտվել այդ անքակտելի իրավունքից:
Մենք պետք է վերացնենք Սփյուռքի և Հայաստանի միջև գոյություն ունեցող իրավական և այլ խոչընդոտները՝ Սփյուռքին որոշակի ինստիտուցիոնալ լիազորություններով օժտելու համար:
Հայաստանն Ազգային ժողովում պետք է ունենա Սփյուռքի հարցերով փոխնախագահ և Սփյուռքի Պալատ», - նշված է հայտարարության մեջ: