Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10 տարի։ Այդուհանդերձ պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ դատական գործընթացները դեռ ընթանում են։ Դատախազությունը նրանց եւ Գյուլենական շարժման միջեւ կապ է տեսնում, գրում է DW–ն։
Պարբերականը հիշեցնում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը ի սկզբանե կասկածում էր Էրգենիկոն կազմակերպությանը, որին Թուրքիայի իշխանությունները ուլտրածայրահեղական եւ ահաբեկչական են համարում։ Միաժամանակ իշխանությունները եզրակացնում են, որ մահվան պատվիրատուները Գյուլենական շարժմանն են պատկանում։
«Թուրքիայի կառավարությունը գյուլենականներին մեղադրում է ոստիկանությունում, արդարադատության համակարգում եւ բանակում տարիներ շարունակ ապօրինի խմբեր կազմավորելու, ինչպես նաեւ 2016-ի պետական հեղաշրջման փորձի համար։ Հրանտ Դինքի սպանության պահին, սակայն, Գյուլենական շարժումն ու Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտերիմ դաշնակիցներ էին։
10 տարի անց բոլորի ուշադրությունը սեւեռվել է Դինքի սպանության նոր գործընթացների վրա։ Ընդհանուր առմամբ 35 մարդու դեմ մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ այն ժամանակվա Ստամբուլի ոստիկանապետի եւ հետախուզության աշխատակիցների դեմ։ Դինքի փաստաբան Հաքան Բաքըրջրօղլուն կարծում է, որ հետաքննությունը պետական պաշտոնյաների դեմ կարեւոր եզրակացություններ ունի։ Մարդասպան Օգյուն Սամասթը միայնակ է կատարել սպանությունը, սակայն նրան աջակցել են այլ մարդիկ, որոնցից ոմանք Ստամբուլի ոստիկանության հետ սերտ կապեր են ունեցել»,– գրում է DW–ն։