|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
SOCAR-ը կրում է հատուկ սոցիալական պատասխանատվություն: Ընկերությունը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացրել մեր բնակչության համար տարբեր շրջաններում, և այսօր սա դրա հաստատումն է. ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Մառնեուլի Կիզիլաջլո գյուղում նոր մարզահամալիրի բացման արարողությանը:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է SOCAR-ի ներդրումները Վրաստանում և նշել, որ ընկերությունը հարյուրմիլիոնավոր դոլարների ներդրում է կատարել ու կարևոր գործունեություն է ծավալում երկրում:
SOCAR Energy Georgia-ն Կիզիլաջլո գյուղում կառուցել է բազմաֆունկցիոնալ սպորտային համալիր և այն «նվիրել» պետությանը: Համալիրի ընդհանուր մակերեսը 1157 քմ է, դրա արժեքը`ավելի քան 3 մլն լարի: