|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ փոխադարձ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանին և ԵՄ-ին չի կարելի ռազմավարական գործընկերներ համարել. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
«Անհեթեթ կլիներ միմյանց ռազմավարական գործընկերներ համարել և ունենալ փոխադարձ պատժամիջոցներ. դա հարաբերությունների այն տեսակը չէ, որը գործընկերները սովորաբար ունենում են»,- ասել է Մոգերինին:
Նշենք, որ Մոգերինին այցով գտնվում է Մոսկվայում: