|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանը շատ բան է զոհաբերել ատոմային արդյունաբերության զարգացման համար և ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց իր տարածքում ուրանի հարստացման հնարավորության պահպանման: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը թանկ է վճարել այդ հնարավորությունների համար, և չկա այնպիսի սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք մեր երազանքը իրականություն դարձնելուց։ Կրկնում եմ՝ չկա հարստացում՝ չկա գործարք։ Չկա միջուկային զենք՝ կա գործարք», - գրել է նա X-ում:
Արաղչիի խոսքով՝ միայն մի քանի երկրներ հնարավորություն ունեն ինքնուրույն սպասարկել սեփական միջուկային ռեակտորները, քանի որ դրա համար պահանջվում է ամուր արդյունաբերական բազա և գիտատեխնոլոգիական համալիր, որը կարող է ապահովել անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ: Նա հավելել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի հրաժարվի ձեռք բերված արդյունքներից։