|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքի վրա, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ինչո՞ւ ենք մենք այդքան պնդել այդ իրավունքի վրա և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե պատերազմը մեզ պարտադրվի։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք», - նրա խոսքերը մեջբերում է նախարարի պաշտոնական Telegram ալիքը ։
Արաղչին ընդգծեց, որ եթե որևէ մեկը մտահոգություններ ունի այն մասին, թե արդյոք Իրանի միջուկային ծրագիրը մնում է խաղաղ նպատակներով, Թեհրանը պատրաստ է մեղմել այդ մտահոգությունները և պատասխանել բոլոր հնարավոր հարցերին՝ կառուցելով վստահություն, եթե այն դեռևս գոյություն չունի։
«Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, որ մենք չենք կարող ինչ-որ բան ունենալ միայն այն պատճառով, որ ուրիշները չեն ուզում, որ մենք այն ունենանք»,-հավելել է նա։
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցություններ են վարել Օմանի Մասկատ քաղաքում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Օմանի միջնորդությամբ անցկացված հանդիպումը առաջինն էր 2025 թվականի հունիսին Իրան-Իսրայել հակամարտության բաց փուլից հետո բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո։