Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենսուր քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի հայտարարության համար, որում իշխանությունները հայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին: Հաղորդում է «Fox News»-ը:
«Նման բան չէր լինի, եթէ Թրամփը դուրս չգար Իրանի հետ միջուկային գործարքից»,- ասել է նա:
Օմարը հավելել է, որ ԱՄՆ-ն պէտք է վերադառնա Թեհրանի հետ բանակցային սեղանի շուրջ եւ վերականգնի միջուկային գործարքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին երկուշաբթի ասել է, որ երկիրն արագացրել է հարստացված ուրանի արդյունահանման գործընթացը եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարը կգերազանցի 300 կգ. սահմանը: Արաքի միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ընթացում Քամալվանդին հայտարարել էր 2015-ի Միջուկային գործարքով Իրանի որոշ պարտավորությունների դադարեցման մասին, այդ թվում հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ ավելացման մասին:
«Մենք 10 օրում կանցնենք 300 կգ սահմանը (ուրանի պաշարների),- ասել է նա՝ ընդգծելով, որ կարագանա նաև ուրանի հարստացման տեմպը մինչեւ 3.67 տոկոս մաքրության: