| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական մամուլում շարունակում են քննարկել ապագա վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուների անունները: Ըստ թուրքական Tgrthaber.com.tr լրատվական կայքի` եթե քաղաքական կուլիսներում մինչ այժմ քննարկվում էր տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի թեկնածությունները, ապա այժմ այդ ցուցակին ավելացել է նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի անունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Habertürk հեռուստաալիքի եթերից նման տեղեկություն է հաղորդել թուրք հայտնի լրագրող Մեթեհան Դեմիրը, ով առաջինն էր հաղորդել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) նոր վարչապետ և կուսակցության նախագահ ընտրելու համար անցկացվելիք արտահերթ համագումարը գումարելու է մայիսի 22-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԶԿ գործադիր խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարում չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով` Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը: