|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ` Ծաղկաձորում հրավիրված համաժողովի ժամանակ, անդրադարձավ վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին շրջանառվող լուրերին: Ծաղկաձորից Yerkir.am թղթակիցը տեղեկացնում է, որ Սեյրան Օհանյանը հայտնել է, թե նման առաջարկ չի ստացել:
«Իհարկե, ինձ համար պատիվ է, եւ ես հպարտանում եմ, որ մեր կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունեմ եւ դասվել եմ այն առաջնեկների շարքում, ով ունի արժանապատվություն, եւ ում անունը կարող է շրջանառվել, սակայն ես կարող եմ ասել, որ ՊՆ նախարարը մեր երկրի ներկայիս իրավիճակում մեծ դերակատարություն ունի անվտանգության ապահովման գործում: Ես գտնում եմ, որ ես դեռ շատ անալիքներ ունեմ»,- ասաց նախարարը` ըստ էության, ակնարկելով, որ վարչապետ չի նշանակվի:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին` նա նշեց, թե ամեն մեկն իր մեջ պետք է վերլուծի եւ հետեւություններ անի, թե այդ մարդն ինչ աշխատանք է արել: