Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Միայն անձին փոխելը հարց չի լուծի պետք է ժողովրդին համոզես, որ այն ճանապարհը, որով գնում են այս իշխանությունները, մեզ տանում է անկում։ Պետք է ստեղծվի համազգային ճակատ, որի խնդիրը Նիկոլ Փաշինյանին քցելը չէ, այլ որ այդ ճանապարհն է թելադրում դա։ Եթե այդ ճակատը չկա, իմպիչմենտը փակուղի է, ընտրությունը փակուղի է։ Այն, որ առանց շարժման իմպիչմենտ չի կարող լինել, բոլորիս է հասկանալի»,- «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։
Խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին՝ Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ալիևը շատ լավ է աշխատում աշխարհի հետ հասարակական կարծիք ձևավորելու համար։ Ծախսում է միլիարդներ դրա համար։ Բայց մենք ունենք սփյուռք, որը կարող է անել դա առանց այդ միլիարդների, բայց մենք դա չենք օգտագործում։ Արցախի հարցի հետ միասին պետք է լինի նաև գերիների վերադարձի հարց։ Պետք է ձևակերպել այդ ամենը։ Պետք է աշխարհին ցույց տանք, որ լի ենք վճռականությամբ, պետք է լինի մի հռչակագիր, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական-հասարակական կազմակերպությունները, ամբողջ ժողովուրդը, որ ասեն՝ այս է մեր ճանապարհը, և այդ ճանապարհին առաջին քայլն իշխանություններից ազատվելն է։ Իշխանությունների մասին շատ չեմ ուզում խոսել։ Մեկն ասում է՝ տգետ, մեկն ասում՝ դավաճան, ծախված։ Տեսնում եմ օրեցօր վատացում, կորուստներ։ Պարզ է՝ իշխանություններին պետք է փոխել, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, որպեսզի մենք լինենք միասնական, պետության նախկին կառավարումը մեզ չի բավականացնի։ Նախկին կառավարման մեջ սովորական ժողովուրդը, տղաները ծառայում էին բանակում, գնում պատերազմ, մի քանի հոգի հարստանում էին։ Եթե մենք միասնական ենք, ուրեմն ներսում պետք է լինի արդարություն, բոլորը նույն պատասխանատվությունը պետք է ունենան։ Եթե պետությունը մի բան շահեց, շահածը հասարակությանը պետք է լինի, ոչ թե մի քանի մեծահարուստների։ Եթե մենք նման կառուցվածք չունենք, ժողովուրդը երբեք միասնական չի լինի։ Իշխանությունն ու փողը կպատկանեն մի քանի հոգու, իսկ դարդն ու ցավը՝ մյուսներին»։
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Վազգեն Մանուկյանն այսպիսի կարծիք հայտնեց․ «Մենք դաշնակիցներ ունենալու ժամանակ պետք է հաշվի չառնենք, թե իրենց ներսում ինչ պատկեր է, այլ հաշվի առնենք այն, որ եթե այդ պետության ու մեր շահերը համընկնում են, կարող ենք իրար օգտակար լինել»։
Մանրամասն՝ տեսանյութում