կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 21:08
Քաղաքական

Եթե հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ. Վազգեն Մանուկյան

Եթե հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ. Վազգեն Մանուկյան

Եթե դա իր նախաձեռնությունն է՝ մի մարդու, որին ոչ ճանաչում եմ եւ որեւիցե բան կարող եմ ասել, բայց սա ուղղակի ծիծաղելի է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն պաշտոնից հեռացնելու վարչապետին ուղղված դիմումը։

«Եթե հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ։ Ճիշտ է՝ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին, բայց բնական է, եթե ինքը կանչեր, ասեր, որ իրար հետ միասին աշխատելը չի ստացվում, ես նույն րոպեին դուրս կգայի։ Ի՞նչ իմաստ ունի այդպիսի բարդ ձեւերով այդ բանն իրականացնել»,–նշեց Մանուկյանը։

Հարցին՝ միգուցե պատգամավոր Արման Բաբաջանյանը անձնական հակակրա՞նք ունի իր անձի նկատմամբ, Մանուկյանը նշեց. «Դա ուղղակի ծիծաղելի է։ Եւ, իսկապես, եթե մեկը պատերազմի ժամանակ ինձ ասեր, որ մի հատ ինչ–որ դասալիք քեզ մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղս կգար։ Բայց պարզվեց, որ դարձել ենք այդպիսի երկիր, ինչ ասեմ»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:

«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»,-գրել է նա: