Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երկու օր առաջ վարչապետի մոտ ՏՏ ոլորտի վերաբերյալ քննարկման ժամանակ ներկայացվել է ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթը, որը ներառում է մինչև 2025 թվականը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով այդ քննարկման մասին, նշեց, որ իրենք հրավիրված չեն եղել այդ հանդիպմանը, գուցե դա պատահականություն է եղել: Նա հույս հայտնեց, որ դա կշտկվի, և իրենք էլ կմասնակցեն ՏՀՏ ոլորտի ռազմավարության մշակման թեմայով հանդիպումների:
Կարեն Վարդանյանը տեղյակ է հանդիպման արդյունքներին, մասնավորապես` էական էր մինչև 2025-ը ոլորտում 40 հազար աշխատատեղերի ստեղծման հարցը: Նրա խոսքով` այդ աշխատատեղերը կստեղծվեն ոլորտի բնականոն գործունեության արդյունքում, և պետք է խոսել 70-80 հազար աշխատատեղի մասին` այն դարձնելով նշաձող:
«Այն ռազմավարական ծրագրերը, որոնք նախատեսում ենք անել` սկսած դպրոցական լաբորատորիաներից ու ինժեներական նախագծերից, պոլիտեխնիկի կցումը պաշտպանության նախարարությանը, ռազմական հետազոտությունների խթանումը, դա պետք է մինչև 2025-ը ստեղծի 80 հազար աշխատատեղ, որովհետև 40 հազար աշխատատեղը կարող է լինել գործունեության սովորական տեմպի դեպքում»,- ասաց Կարեն Վարդանյանը: