Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա իսկապես սպանդանոց էր, դիտավորյալ պարտված պատերազմ՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։
Նա վստահ է, որ չի կարող հիմարությունների շարանը այսքան հետևողական լինել․ սա դիտավորյալ պարտված պատերազմ էր։
«Ո՞րն էր դիտավորության նպատակը․ նպատակը Արցախից ազատվելն էր»,-եզրակացրեց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ այդ շարժումը նոր չէր՝ 2008 թ-ի ընտրությունների ժամանակ էլ անընդհատ «ղարաբաղցի-հայաստանցի», «Ղարաբաղը մեզ համար բեռ է» և այլ արտահայտություններ էին հնչում։
«Կար օրինաչափություն․ նույնը կատարվեց Ուկրաինայում, նույնը կատարվեց Վրաստանում․ երկրները պետք էր պոկել Ռուսաստանից»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյան համոզմամբ՝ Ռուսաստանի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր․ չկա Արցախ, չկա Ռուսաստան, Անդրկովկասը լրիվ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ։
Նա նշեց, որ այս խնդիրն էր լուծվում և շարունակում է այդ խնդիրը լուծվել։
Մանրամասն՝ տեսանյութում․