կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 12:32
Աշխարհ

Աշխարհում հայտարարվել է համաշխարհային ճգնաժամ. Bloomberg

Աշխարհում հայտարարվել է համաշխարհային ճգնաժամ. Bloomberg

Goldman Sachs և Morgan Stanley ներդրումային բանկերը հայտարարել են համաշխարհային ճգնաժամի մեկնարկի մասին. հայտնում է korrespondent.net-ը՝ Bloomberg-ի հղումով։

Վերլուծաբանների կարծիքով այժմ խոսքը գնում է հնարավոր շարունակական ռեցեսիայի մասին։

Morgan Stanley-ի տնտեսագետ Չեթան Ահյան նշում է, որ այս ռեցեսիան կարող է լինել 2020 թ. համաշխարհային տնտեսության հիմնական սցենարը։ Ըստ նրա՝ տնտեսության աճը չի գերազանցի 0.9 տոկոսը։ Goldman Sachs-ից Յան Հացիուսը նշում է, որ համաշխարհային ՀՆԱ աճը կկազմի 1.25 տոկոս։ Իսկ S&P ռեյտինգային գործակալությունը կարծում է, որ աճը կկազմի 1-1.5 տոկոսի սահմաններում։

Շատերը կարծում են, որ անկումը կլինի ավելի քիչ քան 2008 թ. համաշխարհային ճգնաժամը, սակայն բավական զգալի կլինի։

Bloomberg-ը նշում է, որ այս բացասական կանխատեսումները պետք է ստիպեն տարբեր երկրների ֆինանսական իշխանություններին աջակցություն ցուցաբերել արտադրողներին և մանր ձեռներեցությանը։