կարևոր
4150 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 20:28
Հասարակություն

Ադրբեջանը ոչ ԵՄ ասոցացված անդամ է, ոչ էլ Հայաստանի պես խորը, համապարփակ և այլն գործընկեր․ Իշխանյան

Ադրբեջանը ոչ ԵՄ ասոցացված անդամ է, ոչ էլ Հայաստանի պես խորը, համապարփակ և այլն գործընկեր․ Իշխանյան

Այսպիսով, ժողովրդավարական, մարդու իրավունքների արժեքներին նվիրված Եվրամիությունը (ԵՄ), բարձր գնահատելով Ադրբեջանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների բարձր չափանիշը, ոգևորված, հատկապես պատերազմի ժամանակ, հայ գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքից, որոշել է Ադրբեջանին հատկացնել 2մլրդ եվրո,տնտեսության դիվերսիֆիկացման և այլ բարեփոխումների համար։ Հիշեցնենք, որ չնայած Ադրբեջանը ԵՄ ԱԼԳ անդամ է, բայց ոչ ԵՄ ասոցացված անդամ է, ոչ էլ Հայաստանի պես խորը, համապարփակ և այլն գործընկեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ահա և ձեզ հերթական պրագմատիզմը արևմուտքի կողմից։ Եթե արևմուտքի շահերից է բխում ջերմ, գործընկերային, առևտրական հարաբերություններ ունենալ, թեկուզ աշխարհի ամենաբռնապետական երկրի հետ, ապա արևմուտքը թքած ունի իր իսկ կողմից հռչակված արժեքների վրա։ Նույն արևմտյան պրագմատիզմն է, որ Հայաստանում «ներվում» են մարդու իրավունքների համատարած խախտումները, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերի քայքայումը, համատարած կոռուպցիան։

Հասկանու՞մ են, արդյոք, այս տարրական ճշմարտությունը ԵՄ դրոշ երկրպագող, այն պարզած, ոգևորված հանրահավաքներ անող հայ «առաջադեմ» ակտիվիստները։ Կարծում եմ, շարքային մասնակիցները՝ ոչ, նրանք քարոզչության զոհեր են, իսկ կազմակերպիչ «հերոսներն»՝ ուրիշ»,- գրել է Իշխանյանը։