Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն իրեն թույլ է տվել կոշտ արտահայտություն Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, որը նաև պարունակում էր ակնարկ «Հայաստանի կողմից պետականության կորստի» մասին։ Նախ՝ Էջմիածինն անվանելով «Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հող», ԿՄՎ ղեկավարը հոգևորականին ոչ վայել մի շարք անհեթեթություններ է դուրս տվել։
«Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը, որոնք քրիստոնեության պատմության մասին կեղծ պատկերացումներով իրենց ներկայացնում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհում առաջին քրիստոնյաները, եղել է «Մեծ Հայքի» նման հայկական ուտոպիայի աջակցությունը։ Մեզ դիմակայում է մի համայնք, որը, բազմաթիվ կեղծիքների միջոցով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային-հոգևոր ժառանգությունը, իր կրոնական կենտրոնների՝ Ուչմիաձինի և Կիլիկիայի միջոցով, ամբողջ աշխարհում տարածում էր ստով ու զրպարտությամբ լի, քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության, խաղաղ համակեցության դրույթներից հեռու ուղերձներ, և որը մշտապես քարոզում էր երկպառակություն, թշնամանք, ռևանշիզմ և առճակատում՝ հանուն իր ուտոպիական երազանքի իրականացման։
Պետություններն ու շրջանակները, որոնք շահագրգռված են հայկական ստին հավատալով, այս հարցում նրանց աջակցություն և օգնություն են ցուցաբերում։ Այո, իրականությունն այսպիսին է՝ համաշխարհային հայությունը, հենվելով հայկական ազգային եկեղեցու վրա, շարունակում է խաբել միջազգային հանրությանը իր պատմա-քաղաքական կեղծավորությամբ։
Նրանց նպատակն այն է, որ եթե քաղաքական անկարողության պատճառով հայկական պետությունը կորսվի, ապա հայկական ազգային եկեղեցին կարողանա շարունակել մոբիլիզացիոն կենտրոնի առաքելությունը, ստեղծել և գլխավորել Վատիկանի նման գրիգորյանական կրոնական պետություն։ Այսպիսով, հայկական եկեղեցին նենգ մտադրություն ունի այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերում։ Սա մեծ սպառնալիք է տարածաշրջանի Հայաստանին հարևան բոլոր երկրների համար»,- ԿՄՎ ղեկավարի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։