կարևոր
1024 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-22 18:07
Աշխարհ

Պուտինը Լավրովին հանձնել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանը

Պուտինը Լավրովին հանձնել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանը, գրում է interfax.ru-ն։

«Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի տաղանդը, գիտելիքները, փորձը և ինտելեկտը նրան անվերապահ հարգանք են պարգևել մեր երկրում և ամբողջ աշխարհում՝ թե՛ ընկերների, թե՛ այսպես կոչված աշխարհաքաղաքական հակառակորդների շրջանում։ Նման ճանաչման հիմքում ընկած է նրա նվիրվածությունը Ռուսաստանին և ցանկացած իրավիճակում նրա շահերը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամությունը», - ասել է Պուտինը պետական ​​պարգևների հանձնման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևներից մեկն է։

«Ես Ձեր այս որոշումը ընկալում եմ որպես մեր ողջ թիմի աշխատանքի գնահատական՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ Ձեր կողմից սահմանված խնդիրների իրականացման գործում», - իր հերթին ասաց Լավրովը։

Նա ընդգծեց, որ կասկած չունի, որ այս շքանշանի շնորհումը «կոգեշնչի իմ բոլոր ընկերներին շարունակել ակտիվ աշխատանքը՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում առաջացած աճող պահանջները, որտեղ, առանց չափազանցության, պայքար է ընթանում բարու և չարի միջև»։