|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ընտրությունների կեղծելը հանցանք է, եւ այն հասնելու է իր ավարտին: «Կեղծիքների, հանցագործության մասնակիցները դեռ ժամանակ ունեն՝ մինչեւ ապրիլի 9-ը թույլ չտալու, որ հանցագործությունը շարունակվի: Այդ մարդկանց համար ներում-բեկում չի լինելու»,- Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը եւ հավելեց. «Սերժ Սարգսյանը հավաքելու է մի տեղ բոլոր նրանց, ովքեր իր հետ միասին եղել են այդ հանցագործության մասնակիցները. բոլոր «մեխակները» հավաքելու է այդ զամբյուղի մեջ: Ժողովուրդն իրավունք ունի փակել նրանց այդ զամբյուղում, անել այնպիսի գործողություններ, որ չկարողանան այնտեղից դուրս գալ, մինչեւ չընդունեն ժողովրդի պահանջները»:
Անդրեաս Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված առաջարկով է հանդես եկել. «Դուք ունեք մեծ բանակ՝ կես միլիոնանոց, որը կարող է փոխել իրադրությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Տվեք ինձ զինվորներ, ես պատրաստ եմ գլխավորել մարդկանց, որ «մեխակները» մնան այդ զամբյուղում: Մենք այդ օրը պետք է հաստատենք նոր Հայաստանը»: