|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին «Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի» շքանշանով պարգևատրելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով»,-ասվում է փաստաթղթում:
Հոբելյարը պարգև է ստացել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ից. պետության և եկեղեցու հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Լավրովը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:
Լավրովն այսօր նշում է իր հոբելյանը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դառնում է 75 տարեկան: