Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ցավում է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդարանական ընտրություններից հետո Պետդումա են գնալու, եթե նրանք, իհարկե, նման որոշում կայացնեն:
«Ցավալի է»,- խոստովանել է պետության ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
«Լավրովն ու Շոյգուն իրենց տեղերում իրենց լավ են զգում: Իմ գործընկերները պարզապես ինձ խնդրեցին, որ իրենք գլխավորեն ցուցակը՝ ցույց տալով, որ այն ամենը, ինչ անում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, իրոք, իրագործվում է, այդ թվում՝ այդ մարդկանց ջանքերով»,- պարզաբանել է նախագահը:
Նա միաժամանակ հավելել է, որ Լավրովն ու Շոյգուն իրենք են վերջնական որոշում կայացնելու՝ փոխելո՞ւ են իրենց աշխատավայրը, թե՞ ոչ: «Որոշումն առաջին հերթին նրանք պետք է կայացնեն»,- եզրափակել է պետության ղեկավարը: