կարևոր
1489 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-21 11:42
Քաղաքական

Այդ ինչպե՞ս է լինում, որ իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել «Իմ քայլը» հիմնադրամի հասցեն․ Ռոբերտ Մարգարյան

Այդ ինչպե՞ս է լինում, որ իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել «Իմ քայլը» հիմնադրամի հասցեն․ Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի գրառմանը՝ անելով ևս մեկ բացահայտում։

«Խոստացել էի, որ Արաքսի Սիմիդյանի պահով Աննա Հակոբյանին անակնկալ է սպասվում: Ահա իմ անակնկալը:

Տիկինը երեկ ինձ թիրախավորած գրառման մեջ նշել է, որ «Դու էլ տեղադրիր «պատկեր», որ Արաքսի Սիմիդյանը այս տարիների ընթացքում մեկ ցենտ աշխատավարձ է ստացել հիմնադրամից, կամ էլ որեւէ ցենտ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ Կարո՞ղ ես։ Չես կարող, որովհետեւ չի’ ստացել, տխմար»:

Ես որևէ տեղ չեմ ասել, որ Արաքսի Սիմիդյանը աշխատավարձ է ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Դա տիկնոջ հորինածն է: Ավելին: Հաստատում եմ, որ որևէ ցենտ չի ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Ես ասել եմ, որ «ոչինչ չանելու դիմաց ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրային հեռուստատեսությունից»:

Ներքևում տիկնոջ ուշադրության համար հրապարակում եմ ԱՄՆ-ի արդարադատության դեպարտմենտի FARA-ի (օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) կայքում տեղադրված «բաց» տեղեկությունը, որի համաձայն Արաքսի Սիմիդյանը զեկուցել է, որ ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրայինից: Հետևաբար ոչ թե ես, այլ տիկինն է ստում:

Ցանկացած անձ մեկնաբանություններում տեղադրված լինքով կարող է մտնել և տեսնել տեղեկությունը:

Իսկ հետաքրքիր է թե տիկինն ինչո՞ւ է իր վրա վերցրել Արաքսի Սիմիդյանի պաշտպանի պարտականությունը: Վերջինս կարող է ինքը բացատրել, թե ինչի՞ դիմաց է ստանում այդ աշխատավարձը և իր ո՞ր որակի կամ փորձառության պատճառով է այդ պաշտոնին նշանակվել:

Իսկ հիմա մի ավելի հետաքրքրիր փաստ, որի համար շնորհակալ եմ տիկնոջը: Եթե չլիներ իր երեկվա գրառումն այս նոր փաստը չէի արձանագրելու:

«Իմ քայլը» հիմնադրամը մինչև մայիսի սկիզբը գրանցված է եղել նույն հասցեում որտեղ գրանցված է «First Channel America»-ն (Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը): Այդ ինչպե՞ս է լինում, որ հանկարծ մայիսի 8-ից 12-ի ընթացքում (մեկ շաբաթ առաջ), իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել «Իմ քայլը» հիմնադրամի հասցեն ու դա գրանցվում է ամերիկյան ինչ-որ իրավաբանական գրասենյակի հասցեով, որի վրա այս պահին տասնյակ տարատեսակ այլ ընկերություններ կան գրանցված:

Երբ նախագահ Քոչարյանն ասում է, որ սրանք կոռուպցիայի էյնշտեյն են, հենց սրա համար է ասում:

Ներքևում տեղադրում եմ բոլոր ապացույցներն ու սպասում եմ պատասխանին»:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանն անդրադարձել էր Ռոբերտ Մարգարյանի բացահայատումներին՝ հերքելով դրանք։