կարևոր
2899 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-12 11:58
Քաղաքական

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս պահին ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի զեկույցն ու հնչում են կոռուպցիայի մասին հայտարարություններ:

Շատ կուզեի այս պահին լինել ԱԺ-ում ու քպ-ական հոխորտացող պատգամավորներին հարց տալ, թե ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը և Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում, որը շատ պատահաբար Շրջակա միջավայրի նախարարի հարազատ քրոջն է պատկանում, ով նաև շատ պատահաբար համատեղության կարգով թե՛ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնորենն, և թե՛ Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնորենը: Արդյո՞ք գիտեն, որ հիշյալ անձին Հայաստանի պետական բյուջեից ամսական 3000 դոլար աշխատավարձ է վճարվում բառի իսկական իմաստով ոչինչ չանելու համար: Արդյո՞ք գիտեն, որ Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի միակ արտադրությունը յուրաքանչյուր տարվա մարտ ամսին էլի պետբյուջեի հաշվին մի քանի օրով ԱՄՆ գործուղվող Պետրոս Ղազարյանի մի քանի հարցազրույցներն են: Արդյո՞ք գիտեն որ Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Լոս Անջելեսում ունի երկու ալիք ու դրանց դիմաց ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է վճարվում, մինչդեռ իրականում դա ոչ թե երկու, այլ մեկ ալիք է:

Այսքանն ասացի քանի որ այսօր թեման այդ մասին էր, մանրամասները խոստանում եմ շուտով՝ ապացույցներով:

Ի դեպ, դեռ չեմ խոսում այն մասին, որ 2019 թվականին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի եկամուտը եղել է 4 միլիոն դոլար, 2020 թվականին՝ շուրջ 2 միլիոն դոլար, իսկ վերջին՝ 2023 թվականին ԱՄՆ հարկային ծառայության մոտ հայտարարագրել է ընդամենը 1200 դոլար եկամուտ:

Հուսով եմ այս թեմաների մասին կբարձրաձայնեն մեր ընդդիմադիր պատգամավորները»: