Փոխարժեքներ
20 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկիրը Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս բերելու օգտին: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 20-ին, հայտնել է Telex-ը։
ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը պաշտպանել է 134 պատգամավոր, դեմ է արտահայտվել 37, ձեռնպահ՝ 7 օրենսդիր։
Արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիյարտոն ասել է, որ կառավարությունը մոտ ապագայում կտեղեկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին որոշման մասին։ Նա ասել է, որ ՄՔԴ-ն վիճահարույց կառույց է դարձել վերջին շրջանում, քանի որ դատավորները «անիմաստ բաներ են արել», օրինակ՝ ՀԱՄԱՍ-ի մահացած առաջնորդների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերներ տալը:
Սիյարտոն կարծում է, որ ՄՔԴ-ն այսպիսով դարձել է քաղաքական դրդապատճառներով առաջնորդվող կազմակերպություն, և Հունգարիայի կառավարության համար անընդունելի է, որ «դատարանի աշխատանքը քաղաքականությամբ պայմանավորված է»:
«Մենք չենք կապելու մեր անունը դատարանի նման անլուրջ և քաղաքական դրդապատճառներով գործունեության հետ, այդ իսկ պատճառով մենք առաջարկություն ենք ներկայացրել խորհրդարան, որպեսզի Հունգարիան դուրս գա ՄՔԴ-ից»,- ասել է նախարարը։
Ապրիլի 3-ին Հունգարիան հայտարարել էր ՄՔԴ-ից դուրս գալու մասին։ Հայտարարությունը հնչել էր այն օրը, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել էր Բուդապեշտ՝ չնայած ձերբակալության միջազգային օրդերին:
ՄՔԴ-ի ղեկավար մարմինն ասել էր, որ Հունգարիայի որոշումը «անհանգստացնող է»: