կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 14:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էդ «դուխով գլխարկներին» ես ի՞նչ պատասխանեմ՝ տնից դուրս չեն գալիս, պադվալներում ման են գալիս․ Ի․ Սաղաթելյանը՝ ՔՊ-ին

Դեռ վերադառնալու եք խորհրդարան, ինչպե՞ս եք նայելու ՔՊ-ի աչքերի մեջ, պատասխան եք տալու ձեր ասածների համար․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այս հայտարարություններին, լրագրողների խնդրանքով, անդրադարձավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում հրապարակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ամեն մեկն այս կյանքում իր ասածների համար պիտի պատասխան տա՝ ճիշտ են ասում, ժամանակն ամեն մեկին իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։ Հիմա էդ «դուխով գլխարկներին» ես ի՞նչ պատասխանեմ․ տնից դուրս չեն գալիս, պադվալներում ման են գալիս, ոստիկանական զորքերում պտտվում են։ Էսօրվա Նիկոլի «մահվան շարասյունը» տեսել ե՞ք, իր «մահվան շարասյունը» շարունակում է պահել՝ էն քաղաքացուն օրը ցերեկով սպանելուց հետո, այսօր արդեն մի քանի անգամ կրկնապատկել է, դրանց ես ի՞նչ անդրադառնամ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ կոչով դիմել է ՔՊ-ին, հիմա էլ է դիմում․ դեռ ունեն պատմական շանս՝ իրավիճակին հանգուցալուծում տալու և չկիսելու Նիկոլի արյունոտ և դավաճան պատասխանատվությունը։

«Որովհետև իրականում նրանց մի մասը ո՛չ այդ որոշումների ընդունմանը մասնակից է եղել, ո՛չ էլ տեղյակ է եղել, իրականում նրանք պարզապես գերի են Նիկոլի ձեռքում։ Ես առաջարկել եմ, որ մենք պատրաստ ենք գերությունից ձեզ ազատել՝ իրենք կընդունե՞ն, կհասկանա՞ն՝ շատ լավ, չէ՝ հետո ուշ կլինի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մինչ այդ նա խոսել էր այն մասին, որ օլիգարխների և Նիկոլի շրջանակի խմբակները ոստիկանական հագուստով կատարում են նրա հանձնարարությունները։

Մանրամասն՝ տեսանյութում․