Փոխարժեքներ
20 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Իսրայելը և ՄԱԿ-ը հայտարարել են, որ օգնություն տրամադրող առաջին բեռնատարները մտել են Գազա՝ գրեթե երեք ամիս Իսրայելի կողմից սննդի, դեղորայքի և այլ մատակարարումների շրջափակումից հետո։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած լիակատար շրջափակումից հետո Իսրայելը թույլատրել է օգնություն տեղափոխող ինը բեռնատարների Քերեմ Շալոմ անցակետով մուտք գործել Գազա։
«Սակայն սա կաթիլ է օվկիանոսում այն ամենի համեմատ, թե ինչի անհապաղ կարիք կա, և վաղը առավոտից սկսած պետք է թույլատրվի զգալիորեն ավելի շատ օգնության մուտքը Գազա», - հայտարարության մեջ նշել է Ֆլետչերը՝ այս քայլն անվանելով «ողջունելի զարգացում»։
Սննդի անվտանգության մասնագետները վերջին շրջանում զգուշացրել էին Գազայում սովի մասին։ Վերջին հրադադարի ժամանակ հումանիտար օգնությամբ օրական մոտ 600 բեռնատար էր մուտք գործում Գազա։