Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն պայմաններում, երբ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի շեմին են, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Arab News-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա երկրորդ Գազայի հատված:
Անցյալ շաբաթ Լիբանանում փեյջերների և գրպանային ռացիաների դետոնացիան, որի հետևանքով զոհվել էր 37 մարդ և վիրավորվել ավելի քան 3,000-ը, և դրան հաջորդած Լիբանանի սահմանային շրջանների գնդակոծումը, տարածաշրջանում լարվածությունը հասցրեց սահմանային կետի:
Գուտերեշը հայտարարել է, որ «պետք է ամեն գնով խուսափել» Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լայնածավալ պատերազմից։
Սակայն, ըստ նրա, այս ֆոնին «աճում է այն գիտակցությունը, թե ինչը պետք է դադարեցնենք»:
«Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմն ամբողջությամբ։ Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Գազայում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը խոստովանել է, որ հակամարտությունը գերազանցել է իր սպասելիքները տևականության և «ավերածությունների ու տառապանքների աննախադեպ մակարդակի» առումով։
Կրկին վճռականորեն դատապարտելով հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից հարավային Իսրայելի վրա հարձակումը, նա կրկնել է, որ «դա երբեք չի կարող արդարացնել պաղեստինյան ժողովրդի հավաքական պատիժը»:
Պատասխանելով պատերազմը դադարեցնելու գործում ՄԱԿ-ի պատասխանատվության մասին հարցին՝ Գուտերեշը հստակեցրել է, որ պատասխանատվությունը կրում են հակամարտությունը նախաձեռնողները:
Ըստ նրա, ՄԱԿ-ը հետևողականորեն հրադադարի և մարդասիրական օգնության տրամադրման կոչ է արել մարտերի սկսվելուց ի վեր, սակայն, ըստ նրա, «անհնար է համոզել նրանց, ովքեր չեն ցանկանում համոզվել»: