Փոխարժեքներ
20 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Ի դեպ, եկեք անկեղծ լինենք, հազիվ թե ինչ-որ մեկը Ռուսաստանում, առավել եւս Կրեմլում, լրջորեն հույս ուներ (եւ հիմա էլ հույս ունի) պայմանավորվածություններ ձեռք բերել Կիեւի թիկունքում կանգնած նացիոնալ-գլոբալիստների հետ եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորել առկա բոլոր տարաձայնությունները։ Այս տղաները հասկանում են միայն ուժը: Այդպես էր 80 տարի առաջ, նույնը կրկնվում է նաեւ այսօր։ Այլ բան է ԱՄՆ գործող նախագահ Թրամփը, որի համար եւ գլոբալիստները նույնքան թշնամիներ են, րոքան մեզ եւ ձեզ համար, եւ Ուկրաինան ակնհայտորեն ինքնանպատակ չէ։
Այո, ընդհանուր թշնամու առկայությունն արդեն առնվազն միավորում է ԱՄՆ այսօրվա վարչակազմին եւ ՌԴ ղեկավարությանը։ Բայց մեր շահերի ընդհանրությունն այսքանով չի ավարտվում։ Դրա համար էլ ամերիկյան առաջնորդը չի հետեւում իր անվանական «դաշնակիցներին»՝ եվրոպացիներին, այլ ավելի ու ավելի է գործում Պուտինի հետ միահամուռ՝ հեշտությամբ բացատրելով անգամ Ստամբուլում նրա բացակայությունը։ «Ես ոչ մի բանից հիասթափված չեմ։ Ես իսկապես հիասթափված չեմ: Ինչո՞ւ պետք է հիասթափվեմ: Մենք հենց նոր ստացանք 4 տրիլիոն դոլար, իսկ դուք խոսում եք ինչ-որ պատվիրակության մասին։ Ես ը նդհանրապես ոչինչ չգիտեմ այդ պատվիրակության մասին, նույնիսկ չեմ ստուգել։ Լսեք, ոչինչ մեռյալ կետից չի շարժվի, մինչեւ մենք Պուտինի հետ չհանդիպենք։ Հասկանում եք։ Ակնհայտ է՝ նա չէր պատրաստվում գնալ: Նա պատրաստ էր, բայց կարծում էր, որ ես էլ եմ գնալու։ Եվ առանց ինձ նա չէր պատրաստվում գնալ: Եվ ուզեք, թե չուզեք, ես չեմ հավատում, որ ինչ-որ բան իսկապես տեղի կունենա մեր անձնական հանդիպումից առաջ», - հայտարարել է նա՝ մեկնաբանելով ռուսական պատվիրակության կազմը։
Ընդհակառակը, Զելենսկին եւ նրա հետ միասին ձախողված Եվրոպան բառացիորեն ամեն ինչ չբավարարեցին. Պուտինը չեկավ, սխալ մարդկանց ուղարկեց, նրանք չէին պատրաստվում խոսել այդ մասին եւ այլն։ «Այսօր Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ մտադիր չէ ավարտել պատերազմը՝ ուղարկելով ցածր ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն։ Ավելին, ռւսական նման մոտեցումն անհարգալից վերաբերմունքի նշան է՝ աշխարհի եւ բոլոր գործընկերների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք հստակ եւ վճռական պատասխան գործընկերներից»։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարրոյի մատուցմամբ արեւմտյան ԶԼՄ-ները կրել են «բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի դատարկ աթոռի» մասին արտահայտությունը։ «Այսօր առավոյան Ուկրաինան կատարեց իր խոսքը Թուրքիայում։ Զելենսկին ժամանել է իր խորհրդականների, իր նախարարի հետ, ում հետ ես հենց նոր զրուցել եմ, որպեսզի բանակցի խաղաղության շուրջ։ Բայց դրանց դիմաց դատարկ աթոռ է, աթոռ, որի վրա այսօր երեկոյան պետք է նստեր Պուտինը»։
Ի պատասխան՝ մեր բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մեթոդաբար կրկնում էր․ «ռուսական պատվիրակությունը հաստատվել է նախագահի կողմից եւ ունի բոլոր լիազորությունները բանակցություններ վարելու համար»։ «Մենք տրամադրված ենք կառուցողական եւ ուկրաինական հակամարտության լուծման ուղիների որոնմանը։ Ուղիղ բանակցությունների խնդիրն է վաղ թե ուշ հասնել երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ վերացնելով հակամարտության հիմնական պատճառները», - ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։
Ի դեպ, ի սկզբանե այն զգացողությունն էր, որ Ուկրաինայի եւ Եվրոպայի ուղղակի բանակցությունների փաստն ինքնին ոսկոր է կոկորդում, իսկ եթե չի հաջողվել դրանք վերածել «ռուսական ագրեսիայի» դատապարտմամբ շոուի, ապա եւ նույնիսկ ավելին։ Արդյունքում, արդեն նշվեց, ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես կարող էր ավարտվել՝ տասը ժամ սպասելուց հետո, որի ընթացքում ուկրաինացիները եւ անձամբ Զելենսկին ջանասիրաբար ձգում էին ժամանակը, որոշվեց հանդիպումը տեղափոխել այսօր։
Ինչո՞ւ էր դա պետք Ուկրաինային․․․այն պատճառով, որ նրանք պարզապես պատրաստ չէին զրույցի: Ոչ թե այն, որ կառուցողական երկխոսության, նման բան Կիեւից վաղուց արդեն ոչ ոք չի սպասում, այլ պարզապես կոնկրետ հարցերի առարկայական քննարկման։ Կողմերի սկզբնական նպատակների եւ տրամադրւթյունների այս անհամապատասխանությունը բավականին լավ է նկատել իտալացի պրոֆեսոր Ալեսանդրո Օրսինին՝ հեգնանքով մեկնաբանելով արեւմտյան լրատվամիջոցների փորձերը՝ ձեւացնել, թե իբր Զելենսկին է ստիպել Ռուսաստանին գալ բանակցությունների։
«Repubblica»-ն գրում է՝ Զելենսկին փորձում է «ծխեցնել» Պուտինին: «Իրականում Պուտինն էր, ով քաշեց Զելենսկուն եւ ՆԱՏՕ-ին՝ ստիպելով նրանց գնալ բանակցությունների»: Ահա, հենց քաշեց: Ջրի երես հանեց, որտեղ նրանք անմիջապես հայտնվեցին իրենց բոլոր տգեղ այլանդակությամբ: Եվ որպեսզի թույլ չտան ավելի մեծ «բացահայտումներ», եւ որոշում կայացվեց «հիմարին գործարկել»։
Այնուամենայնիվ, ուկրինացիների այսօրվա ներկայացումը, այնուամենայնիվ, հասավ մեկ նպատակի: Ընդ որում՝ հակառակ նրանց ցանկություններին։ Թրամփը, որի համար նախատեսված էր եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչների երկշաբաթյա շոուն, որը պահանջում էր Ռուսաստանից համաձայնել 30 օրվա ընթացքում անվերապահ հրադադար, որը նախորդում էր այսօր չկայացած հանդիպմանը, ձեւացրեց, թե իրեն պարզապես չի նկատել:
Ավելին, նա ընդհանրապես որեւէ քննադատություն չի հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ ամեն կերպ ընդգծելով, որ Մոսկվան անում է հենց այն, ինչ իրենից սպասվում էր։ Եվ այդ իմաստով Ստամբուլում մեր պատվիրակության երկայնամտությունը արդարացված էր եւ պարգեւատրված։
Ի վերջո, մենք Թուրքիա գնացինք ոչ թե Ուկրաինայի հետ համաձյնության գալու հույսերի (կատարյալ ուրվական եւ անցողիկ) պատճառով, այլ որպեսզի ԱՄՆ նախագահին ցույց տանք Զելենսկու ռեժիմի լիակատար բանակցություններ վարելու անկարողությունը, եւ միեւնույն ժամանակ Թրամփին «նվիրենք» աւկրաինական հակամարտությունից արժանապատվորեն դուրս գալու հնարավորություն՝ ասելով․ «Լվացեք ձեր ձեռքերը»։ Ի վերջո, հենց այդպիսի արդյունքն է ամենից շատ վախեցնում մեր թշնամիներին:
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի