|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև երկուշաբթի օրը կայանալիք բանակցությունների նախաշեմին: Այդ մասին հայտնել է իտալական կառավարական Կիջի պալատը։
«Վարչապետը հաստատել է Իտալիայի, ինչպես նաև եվրոպական և արևմտյան գործընկերների աջակցությունը նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ ընդգծելով անհապաղ և անվերապահ հրադադարի կարևորությունը։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Ուկրաինայի կողմից վերստին ցուցաբերվող պատրաստակամությունը երկխոսության հարցում և ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ Մոսկվան լրջորեն կմասնակցի բանակցություններում ղեկավարների միջև ուղղակի շփումներին, որոնք կհանգեցնեն խաղաղության», - հաղորդել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։