|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Բեռլինում հանդիպման ընթացքում կքննարկեն իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցեր: Նախատեսված են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախարարների երկկողմ բանակցությունները. այս մասին նշվում է Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հունիսի 19-ին Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության արտգործնախարարները՝ Ժան-Իվ Լե Դրիանը, Հայկո Մաասը և Դոմինիկ Ռաաբը կքննարկեն իրանական գործը E3 ձևաչափով՝ առաջիկա ամիսներին եվրոպական ռազմավարություն մշակելու համար: Ակնկալվում է, որ Լե Դրիանը շեշտելու է Փարիզի ուշադրությունը 2015 թվականի Վիեննայի համաձայնագիրը պահպանելու վրա, ինչպես նաև կխոսի ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում համագործակցության մասին և սպասումներից, որ Թեհրանը լիովին կհամագործակցի գործակալության հետ:
Գերմանացի իր գործընկերոջ հետ Լե Դրիանը կքննարկի եվրոպական և միջազգային հարցեր, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Սահելում, արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, ինչպես նաև Թուրքիայի, ԵՄ-ի և Չինաստանի հետ հարաբերությունները: