|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչները գրավոր վիրպակ են թույլ տվել՝ Սպիտակ տան մամուլի հաղորդագրություններում սխալ գրելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անունը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ վարչապետի անունն առանց 2-րդ տառը գրելու դեպքում, ստացվում է Միացյալ Թագավորությունում լայն ճանաչում ունեցող պոռնոաստղի՝ Թերեզա Մեյի անունը, որը գրվում է առանաց «h»-ի (Teresa May):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որի հետ քննարկվել են Վաշինգտոնի և Լոնդոնի միջև քաղաքական, առևտրա-տնտեսական և մի շարք այլ կարևոր թեմաներին առնչվող հարցեր: Թերեզա Մեյն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ում Թրամփը հանդիպել է երդմնակալության արարողությունից հետո:
Հայտնի է նաև, որ այս տարի Թրամփն ու նրա կինը թագուհի Էլիզաբեթ 2-րդի հրավերով կմեկնեն Միացյալ Թագավորություն ու կհանդիպեն միապետին: