|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբ կառավարության ղեկավարի կինը՝ թեև պաշտոնական դիրք չունենալով, բայց փաստացի զբաղեցնելով առանցքային հրապարակային դեր, մարդկանց քննադատությանը հակադարձում է «ոջիլ», «տխմար», «տգետ», «անդաստիարակ» բառերով, ապա խնդիրը վեր է սովորական էմոցիոնալ արձագանքից։ Սա քաղաքական շեղման, հանրային պաթոլոգիայի և քաղաքացիական արժանապատվության հետևողական խեղման դրսևորում է։
Իշխանության վերնախավի ընտանիքից հնչող նման խոսքը վկայում է ոչ թե ուժի, այլ դատարկության մասին։ Երբ փաստարկի փոխարեն կիրառվում է պիտակ, իսկ հակափաստարկի փոխարեն՝ նվաստացում, այդպիսի դրսևորում ցուցաբերողը դառնում է ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր։
Կրթելը գայթակղիչ զբաղմունք է, իսկ կրթվելը` ձեր մոտ երբևէ չստացված…»։