|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նյույորքյան Sofitel հյուրանոցի աշխատակցուհիներին թույլատրել են համազգեստի կիսաշրջազգեստը փոխարինել տաբատով. տեղեկացնում է New York Post-ը:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի հետ կապված սկանդալից հետո մի շարք հասարակական եւ կանանց կազմակերպություններ, նաեւ հյուրանոցի աշխատակցուհիները հանդես եկան քննադատությամբ, որ սպասուհիների կիսաշրջազգեստները չափազանց գայթակղիչ են եւ կարող են ոտնձգությունների սադրել այցելուներին:
Ներկայումս հյուրանոցի ղեկավարությունը քննարկում է նաեւ իր աշխատակցուհիներին հատուկ սարքերով «զինելու» հարցը, որոնց միջոցով նրանք անհրաժեշտության դեպքում կկարողանան տագնապի ազդանշան տալ հյուրանոցի անվտանգության ծառայությանը: