| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Դեռևս վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել՝ ժամկետը կրճատել, ու գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ՝ 3-ամսյա ծառայություն: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվակների վրա:
- Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ, որ առանց վտանգելու երկրի անվտանգությունը, այսօր կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ: Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել, բայց մենք գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրանից: Նա չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել: Ես դա դիտարկում եմ որպես էժանագին քայլ: Փորձելով դիվիդենտներ քաղել նախընտրական փուլում՝ նա այդ խոստումն է տալիս, որը չի կարող իրականացնել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։